Онлайн

«Ելք»-ը դիմում է աջակցության խնդրանքով

2017-04-19 22:30 , Политика, 20

«Ելք»-ը դիմում է աջակցության խնդրանքով

«Ելք» դաշինքը դիմում է քաղաքացիներին՝ Երևանի ավագանու գալիք ընտրությունների քարոզչությանը ֆինանսական աջակցության ցուցաբերելու խնդրանքով: Դաշինքն այդ նպատակով այսօր՝ երեկոյան 19.00-ին, Կոնգրես հյուրանոցում դրամահավաք-երեկո կանցկացնի: Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց «Ելք» դաշինքով պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով դրամահավաք-երեկոն միտված է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը նոր քաղաքական մշակույթով իրականացնելուն. «Յուրաքանչյուր դրամը, որ նվիրաբերվելու է, ծախսվելու է քարոզարշավը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Որոշ քաղաքական ուժեր փող են բաժանում, որ փող աշխատեն, մենք դրամահավաք ենք անում, որպեսզի Երևան քաղաքում իշխանափոխություն իրականացնենք»,- ընդգծում է Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսաուղերձում.


Տեղեկացնենք, որ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնակը տրվելու է ապրիլի 21-ին՝ շարունակվելով մինչև մայիսի 12-ը ներառյալ:
Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։

Рекомендуем посмотреть