Ժամկետնանց պատվաստանյութեր Հայաստանում չկան՝ փաստում է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը - RadioVan.fm

Онлайн

Ժամկետնանց պատվաստանյութեր Հայաստանում չկան՝ փաստում է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը

2017-04-25 10:10 , Медицина, здоровье, 2516

Ժամկետնանց պատվաստանյութեր Հայաստանում չկան՝ փաստում է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը

Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի՝ GAVI-ի գնահատմամբ, Հայաստանը դասվել է պատվաստումների առումով բարձր կատարողականություն ունեցող երկրների շարքին:

Այսօր մեր երկրում պատվաստումներ են իրականացվում 17 վարակիչ հիվանդության դեմ (աշխարհում կառավարելի վարակիչ հիվանդությունները 26-ն են)՝ 14 պատվաստանյութով: Մասնագետները վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում պատվաստումների արդյունավետությունն անհերքելի են համարում: Այսպես՝ Հայաստանում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ, 2000-ից էլ՝ դիֆտերիա հիվանդությունները: Կարմրուկի և կարմրախտի առումով էլ համաճարակային իրավիճակը հանգիստ է. վերջին 10 տարիներին իրականացված զանգվածային, այնուհետև պլանային պատվաստումների շնորհիվ երկրում ապահովված է 98% ընդգրկվածություն: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը փաստում է թվերով. «Մեզ մոտ, մինչև ռոտավիրուսային պատվաստումների ներդրումը, յուրաքանչյուր տարի սեզոնային բարձրացումների ժամանակ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպտալացումների 50-53%-ը պայմանավորված էր լինում այդ վարակներով: Այսօր տոկոսային համամասնությունը 3% է՝ հոսիտալացումների մակարդակը 17 անգամ նվազել է: Խոզուկի առումով եթե 2000-ական թթ. գրացում էինք տարեկան 11 000 դեպք՝ այսօր ընդամենը մեկ երկու դեպք է»:

Գայանե Սահակյան, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար

Արդյո՞ք անվտանգ են պատվաստանյութերը և, ո՞ր երկրներից են դրանք ներմուծվում:

Лента

Рекомендуем посмотреть