Онлайн

Այսօր և վաղը՝ առանց տեղումների եղանակ

2017-12-04 13:41 , Общество, 180

Այսօր և վաղը՝ առանց տեղումների եղանակ

ՀՀ ԱԻՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ինհանրապետության ողջ տարածքում, 8-ի գիշերըհարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 7-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը, 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին սպասվում են տեղումներ, 6-ի ցերեկը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին՝ ձյան տեսքով: 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Лента

Рекомендуем посмотреть