Ուկրաինայի իրավապահները ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր առավոտյան խուզարկել են Կիևում գտնվող Սահակաշվիլիի բնակարանը: Այդ ընթացքում Վրաստանի նախկին նախագահը բարձրացել է 8 հարկանի բնակելի շենքի տանիք՝ սպառնալով այնտեղից ցած նետվել: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սահակաշվիլին տանիքից իջել է ուժայինների ուղեկցությամբ:
Իրավապահները կասկածում են, որ Սաակաշվիլին անօրինական ֆինանսավորում է ստանում Ուկրաինայում քաղաքական գործունեություն ծավալելու համար: