Աջակիցների շնորհիվ ոստիկանական մեքենայից դուրս եկած Սահակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել - RadioVan.fm

Онлайн

Աջակիցների շնորհիվ ոստիկանական մեքենայից դուրս եկած Սահակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

2017-12-06 18:04 , Мир, 1714

Աջակիցների շնորհիվ ոստիկանական մեքենայից դուրս եկած Սահակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Նոր ուժերի շարժման» առաջնորդ, Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ, ում երեկ իրավապահներին այդպես էլ չի հաջողվել ձերբակալել, հետախուզում է հայտարարվել: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Սահակաշվիլին «փախուստի մեջ գտնվող անձի կարգավիճակում է»:

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկելիս են եղել Կիևում գտնվող Սահակաշվիլիի բնակարանը, Վրաստանի նախկին նախագահը բարձրացել է 8 հարկանի բնակելի շենքի տանիք՝ սպառնալով այնտեղից ցած նետվել: Ուժայիններին թեև հաջողվել է Սահակաշվիլին իջեցնել տանիքից ու նստեցնել ոստիկանական մեքենան, այդուամենայիվ, այդպես էլ չի հաջողվել «Նոր Ուժերի շարժման» առաջնորդին տեղափոխել դատախազություն` քննչական գործողությունները շարունակելու նպատակով. այդ ընթացքում հատուկ գործողության վայրում հավաքված հարյուրավոր ակտիվիստներ արգելափակել են «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսը, որում այդ պահին գտնվում էր Սահակաշվիլիին, և դուրս են բերել նրան այնտեղից:

«Ես պատրաստ եմ կյանքս զոհել հանուն Ուկրաինայի ազատության և օլիգախներից երկրի ազատագրման: Ես կոչ եմ անում Կիևի բնակիչներին՝ հավաքվել Մայդանում և սկսել Պորոշենկոյից ազատվելու գործընթացը»,-ձեռնաշղթաներից ազատվելուց հետո հայտարարել է Սահակաշվիլին, ով թեև հրաժարվել է ներկայանալ հարցաքննության, այդուամենայնիվ, պատրաստակամություն է հայտնել քննիչի հետ հանդիպել Գերագույն ռադայի մոտ գտնվող վրանային ավանում, որտեղ նա ապրում է իր համախոհների հետ։

Ուկրաինայի իշխանությունները Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրում են պետական հեղաշրջման փորձի մեջ:

Лента

Рекомендуем посмотреть