Գյումրիում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է՝ վարչապետը խոստանում է - RadioVan.fm

Онлайн

Գյումրիում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է՝ վարչապետը խոստանում է

2017-12-07 14:56 , Общество, 1250

Գյումրիում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է՝ վարչապետը խոստանում է

Վարչապետ Կարեն Կարապետյանը 1988 թվականի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի, ծաղիկներ դրել քաղաքի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին:

Լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծել է, որ Գյումրիի հետ կապված կառավարությունն ունի համալիր ծրագիր և միանշանակ այս քաղաքում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է: «Մենք ռեգուլյար, ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի և իրականում փոխվելու է: Այն խնդիրները, որոնք այսօր Գյումրին, մեր ժողովուդն ունի՝ հաղթահարելի են, ուղղակի պետք է լավատեսությամբ նայել ապագային և աշխատել»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Այսօր 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: 29 տարի առաջ այս օրը ժամը 11 անց 41րոպե ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները՝ ընդգրկելով երկրի տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Հայաստանին պատուհասած բնական աղետի ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալլ: Երկրաշարժի հետևանքով անօթևան է մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20 000-ը, որոնցից հոսպիտալացվել են 12 500-ը, զոհերի թիվը կազմել է 25 000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ: Աղետի հետևանքով դադրեց գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, տուժեց ժողկրթության 917 օջախ, 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Այնուհետ պաշտոնապես արձանագրվեց, որ նման մեծ վնասների պատճառը թերագնաատված սեյսմիկ վտանգն էր, շենքերի և կառույցների նախագծային որոշակի սխալները, անորակ շինարարությունը: Որպես բազմաթիվ զոհերի պատճառ՝ մատնանշվեց փրկարարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը, ինչպես նաև ազգաբնակչության՝ էքստրեմալ պայմաններում համապատասխան հմտությունների և իրազեկման բացակայությունը:

Лента

Рекомендуем посмотреть