Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր»-ի բառերը - RadioVan.fm

Онлайн

Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր»-ի բառերը

2017-12-07 20:01 , Мир, 1482

Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր»-ի բառերը

Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է փոխել քրիստոնեական աշխարհում ամենատարածված աղոթքի՝ «Հայր մեր»-ի իտալական թարգմանության բառերը:

italia-ru.com կայքը հաղորդմամբ՝ պոնտիֆիկոսը կարծում է, որ աղոթքի իտալերեն թարգմանությունը ճշգրիտ չէ:

«Աղոթքում խոսվում է Աստծո մասին, որը մեզ տանում է դեպի գայթակղություն: Բայց Աստված որևէ մեկին գայթակղության չի տանում, դա սատանայի ձեռքի գործն է»,-կայքի փոխանցմամբ՝ նշել է պոնտիֆիկոսը:

Կայքը նշում է, որ երկար տարիների քննարկումներից հետո՝ աղոթքի ֆրանսերեն թարգմանության տեքստից «մի տար զմեզ ի փորձություն» արտահայտությունը հանվել է:

Лента

Рекомендуем посмотреть