Онлайн

Տիգրան Մանսուրյանը` «Համագործակցության աստղի» դափնեկիր

2017-12-11 18:06 , Культура, Шоу бизнес, 137

Տիգրան Մանսուրյանը` «Համագործակցության աստղի» դափնեկիր

Այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության ֆորումի շրջանակում՝ կայացել է նաև ԱՊՀ-ի գլխավոր հումանիտար մրցանակի՝ «Համագործակցության աստղի» շնորհման հանդիսավոր արարողությունը: Այս տարի մրցանակի է ներկայացվել 8 երկրից 12 թեկնածու:

Ի թիվս ԱՊՀ երկրների մշակույթի, գիտության եւ կրթության այլ գործիչների՝ «Համագործակցության աստղի» դափնեկիր է դարձել նաև կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:

Ինչպես տեղեկանում ենք ԱՊՀ-ի մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պաշտոնական կայքից՝ դափնեկիրներ են դարձելնաև բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը (Ռուսաստան), գրականագետ Իվան Սավերչենկոն (Բելառուս), թատերական ղեկավար Տոլեուբեկ Ալպիեւը (Ղազախստան), մաթեմատիկոս Ալթայ Բորուբաեւը (Ղրղզստան), կոմպոզիտոր Եվգենի Դոգան (Մոլդովա), դերասան Իբոդուլլո Մաշրաբը (Տաջիկստան):

«Համագործակցության աստղ» մրցանակը հիմնել են Հումանիտար համագործակցության խորհուրդը եւ ԱՊՀ-ի մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Այն 2009 թվականից ավանդաբար շնորհվում է ԱՊՀ երկրների այն ներկայացուցիչներին, ովքեր նշանակալի հաջողություններ են ունեցել մարդասիրական գործունեությունում և նպաստել են ԱՊՀ երկրների զարգացմանը:

Պարգևը 2 մլն ռուբլի է:

Մրցանակի գոյության ութ տարիների ընթացքում դրան արժանացել է երաժիշտ Ջիվան Գասպարյանը (Հայաստան), սրտաբան Լեո Բոկերիան (Ռուսաստան), մաթեմատիկոս Նուսրատ Ռաջաբովը (Տաջիկստան), կոմպոզիտոր Իգոր Լուչենոկը(Բելառուս), դերասան Ասանալի Աշիմովը (Ղազախստան), գրող Մաքսուդ Իբրահիմբեկովի (Ադրբեջան) ակադեմիկոս Բորիս Պատոն (Ուկրաինա), օպերային երգչուհի Միհայ Մունթին (Մոլդովա), դերասան Յուրի Սոլոմինը (Ռուսաստան) եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների գիտության եւ արվեստի այլ նշանավոր գործիչներ:

Рекомендуем посмотреть