Հաղթանակ թաղամասում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի մարվել. աշխատանքները շարունակվում են - RadioVan.fm

Онлайн

Հաղթանակ թաղամասում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի մարվել. աշխատանքները շարունակվում են

2017-07-14 15:44 , Общество, 2229

Հաղթանակ թաղամասում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի մարվել. աշխատանքները շարունակվում են

Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Հաղթանակ թաղամասի (նախկինում այն կրել է Չորորդ գյուղ անվանումը) աղբավայրում երեկվանից բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 3000 խմ աղբ, հրդեհը տարածվում է մոտակա բնակավայր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի կոմունալ բաժնի ջրատարներ և հատուկ տեխնիկա:

«Ժամը 08:00-ի դրությամբ այրվում է մոտ 6000 խմ (երկու տեղամասով) կուտակած աղբ, որից 3000 խմ-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է, շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները»,-փոխանցում են նախարարությունից՝ ընդգծելով, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Лента

Рекомендуем посмотреть