Ադրբեջանը 35.000 եվրո փոխհատուցում կվճարի տեղահանված հայ ընտանիքին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը 35.000 եվրո փոխհատուցում կվճարի տեղահանված հայ ընտանիքին

2017-12-12 17:11 , Право, 1893

Ադրբեջանը 35.000 եվրո փոխհատուցում կվճարի տեղահանված հայ ընտանիքին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է 35.000 եվրո փոխհատուցում վճարել պատերազմի ժամանակ տեղահանված հայ ընտանիքին: Եվրադատարանի մեծ պալատը հրապարակել է նախադեպային՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումը:

Հայցը ներկայացվել էր 2006թ.՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի կողմից: Հայցվորը, ով կյանքից հեռացել է 2009թ., նշել էր, որ իր տունը քանդել են, սեփական բնակավայրից իրեն բռնի արտաքսել, իսկ հայրենի գյուղ վերադառնալու ու այնտեղ թողած սեփականությունն օգտագործելու իր դիմումները՝ մերժվել:

Այսպիսով՝ ՄԻԵԴ-ի մեծ պալատի վճռով Ադրբեջանը Մինաս Սարգսյանի զավակներին՝ Վլադիմիր և Ծովինար Սարգսյաններին, ովքեր նշված գործով տուժողի իրավահաջորդներ են ճանաչվել, պետք է 35.000 եվրո նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարի:

Գումարը պետք է վճարվի վճռի կայացմանը հաջորդող 3 ամսվա ընթացքում:

Դատարանի վճռին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Лента

Рекомендуем посмотреть