«ֆեմինիզմ»-ն ըստ Merriam-Webster-ի՝ տարվա բառ - RadioVan.fm

Онлайн

«ֆեմինիզմ»-ն ըստ Merriam-Webster-ի՝ տարվա բառ

2017-12-12 18:42 , Мир, 1590

«ֆեմինիզմ»-ն ըստ Merriam-Webster-ի՝  տարվա բառ

«ֆեմինիզմ». այս բառը ամերիկյան Merriam-Webster առցանց բառարանում տարվա ընթացքում բառարանի որոնողական համակարգում ամենաշատ փնտրվածներից է:

Բառարանը ստեղծողները 2017-ի գլխավոր բառի՝ «ֆեմինիզմ»-ի ակտիվ որոնումը պայմանավորում են «Կանանց երթերի» հանգամանքով. «ֆեմինիզմ»-ը ամենաշատը փնտրվել է հունվար ամսին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո երկրում ֆեմինիստների բողոքի արշավներ տեղի ունեցան, ինչպես նաեւ այն բանից հետո, երբ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը հարցազրույցում ասել էր, թե ինչ է նշանակում լինել ֆեմինիստ:

Merriam-Webster բառարանում «ֆեմինիզմ» բառը բացատրված է այսպես՝ «սեռերի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հավասարություն» եւ «կազմակերպված գործունեության, որը խթանում է կանանց շահերն ու իրավունքները:

Merriam-Webster-ում ամենաշատ որոնվող բառերի թոփ տասնյակ են անցել նաեւ «հանցակից», «փոթորիկ» եւ «սխալմունք» բառերը: Վերջինիս շատ փնտրված լինելը կապում են «Օսկարի» հանձնման արարողության հետ, որտեղ սխալմամբ հաղթող ճանաչեցին «Լա Լա Լենդ» ֆիլմը:

Лента

Рекомендуем посмотреть