Онлайн

Անմարդկային քաղց, թե՞ հոգեկան շեղում. 25-ամյա հայ երիտասարդը դաժանաբար սպանում, այնուհետ ուտում է կենդանիներին. EcoNews

2017-12-14 18:41 , Общество, 1183

Անմարդկային քաղց, թե՞ հոգեկան շեղում.  25-ամյա հայ երիտասարդը դաժանաբար սպանում, այնուհետ ուտում է կենդանիներին.  EcoNews

Ողջ տարվա ընթացքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանրությանը ներկայացրել է մի շարք դեպքեր, որոնք վկայում են հասարակության շրջանում տեղեկացվածության, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ըստ էության, բացակայության մասին:


Այս անգամ կայքը ներկայացրել է մեկ դեպք, որը, ըստ մասնագետների, դուրս է առողջ մարդու տրամաբանությունից և աչքի է ընկնում առանձնակի բարբարոսությամբ. 25-ամյա երիտասարդը «տարօրինակ» նախասիրություն ունի, առանձնահատուկ դաժան է վարվում կենդանիների հետ, ուտում ցանկացած տեսակի կենդանի և այդ մասին հրապարակավ հայտնում սոցիալական ցանցերում:


25-ամյա Խորեն Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից և դրանց մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ վերջինս սպանում է որսատեսակ չհանդիսացող կենդանիներ և ավելին՝ ուտում է կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք դժվար է «ախորժելի» անվանելը: Երիտասարդը, ըստ իր սեփական մեկնաբանությունների, կերել է գայլ, աղվես և դրա ձագերին, ոզնի, մողես, օձ և անգամ շատ մանր կենդանիներ:


Նյութի վերաբերյալ մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:



Рекомендуем посмотреть