Աջ ղեկով մեքենաների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները. նախարարությունը պարզաբանում է - RadioVan.fm

Онлайн

Աջ ղեկով մեքենաների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները. նախարարությունը պարզաբանում է

2017-12-18 15:41 , Общество, 1275

Աջ ղեկով մեքենաների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները. նախարարությունը պարզաբանում է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հաշվի առնելով փաստը, որ զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծման և շահագործման վերաբերյալ շրջանառության մեջ դրված որոշումների նախագծի շուրջ՝ այդ առնչությամբ պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես ասված է.

«Հարկ ենք համարում պարզաբանել, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը:

Այդ իսկ պատճառով, նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները:

Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի մասին ՀՀ օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակվել և ամբողջացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի քննարկումների արդյունքում»:

Նշենք, որ այս օրերին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում իրավական ակտերի մշակմանը քաղաքացիների մասնակցության ակնկալիքով ներկայացված է ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերը:

Նախագծերը բաց են քվերակության մինչև 2018 թ. հունվարի 12-ը: Այս պահին կողմ է քվեարկել ընդամենը 6 տոկոսը՝ կամ 23 մարդ, իսկ դեմ՝ 93 տոկոսը կամ 331 քաղաքացի:

Лента

Рекомендуем посмотреть