Այվազովսկու «Արարում»-ը Ազգային պատկերասրահ է տարել շուրջ 44 հազար քաղաքացու - RadioVan.fm

Онлайн

Այվազովսկու «Արարում»-ը Ազգային պատկերասրահ է տարել շուրջ 44 հազար քաղաքացու

2017-12-20 17:39 , Культура, Шоу бизнес, 2010

Այվազովսկու «Արարում»-ը Ազգային պատկերասրահ է տարել շուրջ 44 հազար քաղաքացու

Նպատակը, որը 2017-ի տարեմուտին իրականացվելիք աշխատանքների հիմքում դրել է Հայաստանի Ազգային պատկերասրահը՝ այն է՝ հայկական արվեստը քարոզել երկրի սահմաններից դուրս՝ հաջողվել է: Այդ մասին այսօր տարվա ամփոփիչ ասուլիսում ասել է պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը՝ մասնավորապես հպարտանալով Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում կայացած «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսով:

Ընդհանուր առմամբ, կայացել է 5 արտերկրյա ցուցահանդես և 12 ցուցահանդես՝ հենց Ազգային պատկերասրահում, որոնցից, այդուհանդերձ, թե՛ հնչեղությամբ և, թե՛ այցելուների աննախադեպ թվով՝ առանձնացել է Այվազովսկու «Արարում» ցուցահանդեսը. տարվա ընթացքում 80 հազար այցելու Ազգային պատկերասրահում ու 12 մասնաճյուղերում, որից շուրջ 44 հազարը պատկերասրահ է այցելել՝ դիտելու հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը, որի բացման մեկնարկը, հիշեցնենք, տրվել է սեպտեմբերի 15-ին ու կավարտվի 2018-ի հունվարի 15ին: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով՝ ցուցահանդեսը հավասարապես ոգևորել է և ՛այցելուներին և՛ թանգարանի աշխատակիցներին:

Մանրամասները՝ Լիանա Մարգարյանի պատրաստած ռեպորտաժում.

Лента

Рекомендуем посмотреть