Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը Թբիլիսիում անվճար կլինի - RadioVan.fm

Онлайн

Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը Թբիլիսիում անվճար կլինի

2017-12-20 18:12 , Мир, 1385

Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը Թբիլիսիում անվճար կլինի

Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը Թբիլիսիի քաղաքացիներին ու հյուրերին կսպասարկի անվճար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտարարել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության նիստում:

Ավելի վաղ Կալաձեն ասել Էր, որ դեկտեմբերի 31-ին մետրոն ուղեւորներին կսպասարկի ողջ գիշերվա ընթացքում: Բացի այդ, կհատկացվեն հատուկ ավտոբուսներ, որոնք ուղեւորներին կփոխադրեն մինչեւ ամանորյա համերգների անցկացման վայրեր: «Մենք հայտարարել ենք, որ մետրոն կապահովի ուղեւորների անվճար փոխադրումը: Ավտոբուսների ծառայությունները նույնպես անվճար են լինելու:

Ժամանցային միջոցառումները Թբիլիսիում անցկացվելու են դեկտեմբերի 24-ից մինչեւ հունվարի 7-ը:

Лента

Рекомендуем посмотреть