ժամկետանց երշիկեղեն, թել պանիր՝ մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում - RadioVan.fm

Онлайн

ժամկետանց երշիկեղեն, թել պանիր՝ մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում

2017-12-21 16:42 , Общество, 1715

ժամկետանց երշիկեղեն, թել պանիր՝ մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետական վերահսկողության գործողությունների արդյունքում՝ Երևանի Ազատության 11/76 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել է թերի մակնշմամբ 76 տուփ (փաթեթավորված չրերի տեսականի, տնական հալվա, սառեցված հնդկահավ, կոնֆետների տեսականի), 40 կգ (եփած երշիկներ, ապուխտներ, պանիր Չանախ, քյուֆթա) սննդամթերք և 500 շիշ գազավորված ըմպելիք: Տրվել է թերի մակնշմամբ ապրանքների իրացումը կասեցնելու կարգադրագիր: Իրացումը կթույլատրվի միայն մակնշման անհամապատասխանությունները շտկելուց հետո:

ՍԱՊԾ-ից տրվել է նաև նաև շուրջ 12կգ և 3 տուփ պիտանիության ժամկետն անցած եփած երշիկների, խոզապուխտների, խինկալու և թել պանրի իրացումը կասեցնելու կարգադրագիր:

Ժամկետանց սննդամթերքի ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է՝ ամբողջականությունը խախտելու միջոցով:

Лента

Рекомендуем посмотреть