Онлайн

Զինծառայողների իրավունքները երաշխավորող նոր առաջարկներ՝ Օմբուդսմենի կողմից

2017-07-18 15:16 , Право, 168

Զինծառայողների իրավունքները երաշխավորող նոր առաջարկներ՝ Օմբուդսմենի կողմից

Զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել և շրջանառության է ներկայացրել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերը, մասնավորապես, վերաբերում են զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը:

Փաթեթում տեղ են գտել հետևյալ հիմնական առաջարկները.

• նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպեսզինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, բացառել,

• հստակ ամրագրել կարգապահական տույժի մասին հրամանը զինծառայողին տրամադրելու կամ հայտարարելու պարտադիր պահանջ: Սահմանել այն որոշումների տեսակները, որոնք կարող են ընդունվել վերադաս հրամանատարի կողմից՝ կարգապահական տույժ տալու մասին որոշումը զինծառայողի կողմից բողոքարկելու արդյունքում,

• բացառել զինծառայողի նկատմամբ «օրվա արտահերթ վերակարգի» կիրառումը՝ որպես կարգապահական տույժ,

• օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրել, որ ծառայողական քննությանը մասնակցելու պահից զինծառայողն իրավունք ունի գրավոր ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին,

• հստակեցնել զինծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը դադարեցնելու, կասեցնելու, քննությունը վերսկսելու հիմքերը և ընթացակարգը,

• բացառել վարժական հավաքներից խուսափելու համար միաժամանակ և՛ քրեական, և՛ վարչական պատասխանատվության ենթարկելը,

• հստակ սահմանել զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի բժշկական ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների որոշումներին (եզրակացություններին) վերաբերողպահանջները և դրանցում պարտադիր ներառվող տեղեկությունների շրջանակը,

• օրենսդրությամբ ամրագրել այն դեպքերը, երբ պարտադիր զինվորական ծառայության անցնող նորակոչիկը, իր ցանկությամբ, կարող է զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս:

Օմբուդսմենի աշխատակազմից տեղեկացնում են նաև, որ վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմիններ և իրավապաշտպան կազմակերպություններ՝ կարծիքի:

Рекомендуем посмотреть