Արցախի պատգամավորները նախագահ են ընտրում - RadioVan.fm

Онлайн

Արցախի պատգամավորները նախագահ են ընտրում

2017-07-19 15:20 , Политика, 1437

Արցախի պատգամավորները նախագահ են ընտրում

Արցախի Հանրապետության խորհրդարանում մեկնարկել է հատուկ նիստը, որում, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, պատգամավորները պետք է ընտրեն Հանարապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը:

Նախագահի թեկնածուներն են իր լիազորությունները դեռևս չավարտած գործող նախագահ Բակո Սահակյանը (նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017 թ-ի սեպտեմբերին) և «Շարժում – 88» ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:

Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցում է 33 պատգամավորից 32-ը։

Նախագահը ընտրվելու է փակ գաղտնի քվեարկության արդյունքում:

Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։

Հիշեցնենք, որ Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020թթ. երկրի համար սահմանվել է որպես անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:

Կայացված որոշման համաձայն՝ անցումային ժամանակաշրջանի համար նախագահը կընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ` Ազգային ժողովի կողմից:

Лента

Рекомендуем посмотреть