Բակո Սահակյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում - RadioVan.fm

Онлайн

Բակո Սահակյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում

2017-07-19 15:59 , Политика, 1273

Բակո Սահակյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում

Արցախի խորհրդարանում քիչ առաջ ամփոփվել են հանրապետության նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկության արդյունքները:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ քվերակությանը ներկա 32 պատգամավորից 28-ը կողմ է քվեարկել Բակո Սահակյանին՝ նրան վերընտրելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում:

Նախագահի երկրորդ թեկնածուի՝ «Շարժում – 88» ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի օգտին քվերակել է 4 պատգամավոր:

Արցախի նորընտիր նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նշել է, որ շարունակելու է իր աշխատանքը նոր եռանդով ու նոր ծրագրերով՝ հանուն Արցախի զարգացման և բարգավաճման:

Հիշեցնենք, որ Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020թթ. երկրի համար սահմանվել է որպես անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:

Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Խորհրդարանի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:

Лента

Рекомендуем посмотреть