Ձմեռ պապիկն էլ ունի երազանքներ. Սերժ Սարգսյան - RadioVan.fm

Онлайн

Ձմեռ պապիկն էլ ունի երազանքներ. Սերժ Սարգսյան

2017-12-25 20:11 , Общество, 1690

Ձմեռ պապիկն էլ ունի երազանքներ. Սերժ Սարգսյան

«Սիրելի′ երեխաներ,

Ես և տիկին Ռիտան սրտանց շնորհավորում ենք ձեզ տոների կապակցությամբ և խնդրում ենք, որպեսզի դուք մեր շնորհավորանքները փոխանցեք ձեր քույրերին և եղբայրներին, ձեր հայրերին և մայրերին, ձեր տատիկներին և պապիկներին: Ցանկանում ենք, որպեսզի 2018 թվականին, այսինքն՝ Նոր տարում, ձեր բոլոր երազանքներն իրականան: Ես կարծում եմ, որ ձեր երազանքների իրականացումը մի զգալի մասով, երևի, դուք կապում եք ուրիշների հետ՝ միգուցե, ձեր ծնողների, միգուցե, Ձմեռ պապիկի կամ մեկ այլ մարդու հետ, բայց բոլորդ պետք է շատ հստակ գիտակցեք, որ ձեր երազանքների իրականացումը կախված է նաև ձեզնից:

Ովքեր սովորում են՝ պետք է լավ սովորեն, որպեսզի ձեր ավագները, ձեր ծնողները տեսնեն, որ դուք էլ եք ուզում, որպեսզի ձեր երազանքները կատարվեն: Այստեղ երեխաների մի մասը, հավանաբար, իր երազանքների մեջ շատ մեծ բաներ է ուզում: Հավատացեք, եթե 2018 թվականին այդ երազանքները չիրականանան, դրանք իրականանալու են 2019 թվականին, 2020 թվականին. միշտ պետք է երազել: Եվ որպեսզի, երբ դուք դառնաք, օրինակ, Ձմեռ պապիկի տարիքի չափ, կարողանաք հիշել, ասել՝ ահա, ես այսքան երազանքներ եմ ունեցել, և այսքանը իրականացել է: Ձմեռ պապիկն էլ ունի երազանքներ, նա ցանկանում է, որ մեր երեխաները միշտ առույգ, զվարթ լինեն, միշտ ծիծաղեն, որպեսզի մեր բոլոր երեխաները լավ սովորեն, որ որևէ բանի կարիք չունենան: Նույնը ցանկանում է Ձյունանուշիկը: Դրա համար էլ իրենք այս օրերի ընթացքում հանդիպում են շատ-շատ երեխաների հետ, և իրենք էլ գիտեն՝ այն երեխաների երազանքն է իրականանում, ովքեր ձգտում են դրան»,-այսօր իր նստավայրում՝ սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների հյուրընկալությանը, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Лента

Рекомендуем посмотреть