Տաք սնունդ, վրաններ՝ Լարսում մնացած քաղաքացիներին. կա ձնահոսքի վտանգ - RadioVan.fm

Онлайн

Տաք սնունդ, վրաններ՝ Լարսում մնացած քաղաքացիներին. կա ձնահոսքի վտանգ

2017-12-25 20:22 , Общество, 1645

Տաք սնունդ, վրաններ՝ Լարսում մնացած քաղաքացիներին. կա ձնահոսքի վտանգ

Վերին Լարս անցակետում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն՝ հղում անելով Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվությանը:

«Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-հայտնում են ՀՀ արտաքին գերատեսչության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք՝ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը՝ բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:

Лента

Рекомендуем посмотреть