Թուրքիան մտադիր է Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր տեղադրել - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան մտադիր է Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր տեղադրել

2018-01-08 15:25 , Политика, 1635

Թուրքիան մտադիր է Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր տեղադրել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոսելով Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարարական աշխատանքների ընթացքի մասին՝ անդրադարձել է նաև Հայաստանի և Վրաստանիհետսահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումներին:

«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով «Borsagundem» լրատվական կայքին, գրում է, որ Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է հայ-թուրքական և թուրք-վրացական սահմանին տեղադրել էլեկտրոնային համակարգեր:

«Կարծում եմ 1 կամ 2 ամսվա ընթացքում Արդահանում նմանատիպ միջոցներ կձեռնարկենք: Այս պահի դրությամբ այնտեղ պատ չենք կառուցում, այնտեղ միայն կտեղադրենք նոր էլեկտրոնային համակարգեր»,-ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Ինչ վերաբերում է Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարարական աշխատանքների ընթացքին՝ Սոյլուի խոսքով այս պահի դրությամբ թուրք-իրանական սահմանին կառուցվող 144կմ-ոց պատի գրեթե կեսը կառուցված է: Նախարարը շեշտել է, որ նշյալ պատը պետք է կանխի ապօրինի սահմանահատումները, ինչպես նաև ահաբեկիչների մուտքը իրենց երկիր:

Лента

Рекомендуем посмотреть