Онлайн

Այվազովսկու կտավների ցուցադրությունը կարող եք վայելել ևս մեկ ամիս

2018-01-12 18:17 , Культура, Шоу бизнес, 280

Այվազովսկու կտավների ցուցադրությունը կարող եք վայելել ևս մեկ ամիս

Հայաստանի ազգային պատկերասրահը, հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդեպ, տեղեկացնում է, որ նշված ցուցահանդեսը կարող եք վայելել ևս մեկ ամիս: Այդ մասին տեղեկանում ենք պատկերասրահի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք՝ հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսի բացման մեկնարկը Ազգային պատկերասրահում տրվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին: Փակումը նախատեսված էր 2018-ի հունվարի 15ին:

Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով՝ 2017-ի ընթացքում Ազգային պատկերասրահում ու 12 մասնաճյուղերում ունենցած 80 հազար այցելուից շուրջ 44 հազարը պատկերասրահ է այցելել՝ դիտելու Այվազովսկու «Արարում»-ը:

Նշենք, որ ցուցահանդեսում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ Ցուցահանդեսում նաև ներկայացված է 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր:

Рекомендуем посмотреть