Ինձ ձերբակալելու կրկեսը Ադրբեջանին արժեցել է 1 միլիարդ դոլար. Լապշին - RadioVan.fm

Онлайн

Ինձ ձերբակալելու կրկեսը Ադրբեջանին արժեցել է 1 միլիարդ դոլար. Լապշին

2018-01-15 17:40 , Мир, 1828

Ինձ ձերբակալելու կրկեսը Ադրբեջանին արժեցել է 1 միլիարդ դոլար. Լապշին

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրեն ուղղված այն հարցին, թե որքան է արժեցել Ադրբեջանին իրեն ձերբակալելու կրկեսը:

«Դժվար է այդ ամենն արտահայտել թվերով, քանի որ վնասը մեծ մասամբ քաղաքական և իմիջային է: Այդուամենայնիվ, որոշակի թվեր դուրս բերել հնարավոր է»,-գրել է բլոգերը՝ ենթադրելով, որ Ադրբեջանի ժողովուրդը Բաքվի բանտում իր գտնվելու համար վճարել է առնվազն 1 միլիարդ դոլար:

«Պատկերացնելու համար, թե ինչ է Ադրբեջանի համար 1 միլիարդ դոլարը, նշեմ, որ Բաքվում միջին աշխատավարձը չի գերազանցում ամսական 300 դոլարը, իսկ մարզերում՝ 200-ը: Թոշակները ամսական 100 դոլարից պակաս են»,-մանրամասնել է բլոգերը, ում համոզմամբ իր պատմությունը շատ զբոսաշրջիկների հետ է կանգնեցրել Ադրբեջան այցելելու մտքից:

«Մենք երբեք չենք իմանա՝ կոնկրետ որքան: Հնարավոր է՝ ընդամենը հազար, կամ հարյուր հազար: Շատ աբստրակտ մեծություններ են: Բայց դա նույնպես միլիոնավոր դոլարի վնասներ են: Հինգ միլիոն, թե քսան՝ այդ գումարներով նրանք կարող էին մի ամբողջ միկրոթաղամաս կառուցել Ղարաբաղի փախստականների համար, ովքեր ապրում են ետնախորշերում, աղքատության մեջ»,-նշել է Ալեքսանդր Լապշինը:

Հիշեցնենք, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 40-ամյա բլոգերին, ով հայտնի է զբոսաշրջային այցերով և դրանց մասին իր գրառումներով, ադրբեջանական իշխանությունների պահանջով ձերբակալեցին 2016թ. դեկտեմբերի 15-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: 2017-ի հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման՝ մեղադրվելով Ադրբեջանի պետական սահմանը ապօրինաբար հատելու մեջ: Նույն թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած կարգադրությամբ բլոգերին ներում շնորհվեց:

Лента

Рекомендуем посмотреть