176 աղջիկ պատվաստվել է պապիլոմավիրուսի դեմ - RadioVan.fm

Онлайн

176 աղջիկ պատվաստվել է պապիլոմավիրուսի դեմ

2018-01-22 14:57 , Медицина, здоровье, 2441

176 աղջիկ պատվաստվել է պապիլոմավիրուսի դեմ

2017 թվականի դեկտեմբերի 11-ից մեկնարկած պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) պատվաստումներն ընթանում են բնականոն հունով: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, նրանց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա:

«Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդություններն ու դրանց հետևանքով առաջացած բարդությունները, և հորդորում ժամանակին կատարել Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները, այդ թվում նաև` ՄՊՎ-ի դեմ: Այն կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը: Այսօր պատվաստելով Ձեր երեխային, ապագայում կպաշտպանեք նրան քաղցկեղից»,-հիշեցնում են Հայաստանի առողջապահական գերատեսչությունից:

Պապիլոմավիրուսի դեմ 2017թ. դեկտեմբերի 11-ից մեկնարկած պատվաստումը նախատեսվածի համաձայն կատարվում է 2004-ի հուլիսից հետո ծնված 13 տարեկան աղջիկների շրջանում: Նրանց թիվը շուրջ 16 հազար է։ Երեխաները «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով պատվաստվելու են երկու դեղաչափ՝ վեց ամիս ինտերվալով։ Պատվաստումն իրականացվում է տեղամասային պոլիկլինիկաներում կամավորության սկզբունքով, անվճար։

Лента

Рекомендуем посмотреть