Онлайн

Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ միջազգային մրցույթի դափնեկիր

2018-01-22 17:09 , Культура, Шоу бизнес, 310

Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ միջազգային մրցույթի դափնեկիր

Հունվարի 18-20-ը Լյուքսեմբուրգում կայացած Դասական երաժշտության միջազգային մրցույթում հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը արժանացել է գլխավոր մրցանակի: Մրցանակը շնորհվել է «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում:

«Ռեքվիեմ»-ը, որը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին, ներկայացված է նաև հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի» 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:

Рекомендуем посмотреть