Համշենահայերը Խաղաղության նոբելյան մրցանակի են ներկայացրել Կարո Փայլանի թեկնածությունը - RadioVan.fm

Онлайн

Համշենահայերը Խաղաղության նոբելյան մրցանակի են ներկայացրել Կարո Փայլանի թեկնածությունը

2018-01-23 13:42 , Мир, 1594

Համշենահայերը Խաղաղության նոբելյան մրցանակի են ներկայացրել Կարո Փայլանի թեկնածությունը

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միությունը դիմել է Նոբելյան կոմիտե՝Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (առաջադրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից) Կարո Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով:

«Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին:

Նրա կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջեւ հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ:

Եւ այդ ամենը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանություններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը»,-նշում են համշենահայերի միությունից՝ ընդգծելով, որ Կարո Փայլանն այն մարդ է, ով ողջ կյանքը նվիրել է հայ եւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում:

«Խնդրում ենք նաեւ Ձեր կողմից ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝ 2018 թ. Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանացնելու Կարո Փայլանին, որպես ժամանակաշրջանի մեծ մարդասերի եւ մարդկային իրավունքների պաշտպանի:

Հիշեցնենք, որ հայտը ներկայացնելու ժամանակը խիստ սահմանափակ է, 2018 թ. Հունվարի 30-ը դրա եզրափակիչ օրն է:

Վստահ ենք, Ձեր մասնակցությունը եւ Նոբելյան կոմիտեի դրական որոշումը միասին էական ներդրում կդառնան աշխարհի ամենատաք կետում՝ Մերձավոր Արեւելքում, կայուն խաղաղության եւ ազգերի միջեւ իրական համաձայնության ու համագործակցության հաստատման գործում»,-ասված է «Համշենուհի» միության ղեկավար Սաիդա Օհանյանի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть