Онлайн

Ի գիտություն վարորդների

2018-01-23 17:11 , Общество, 327

Ի գիտություն վարորդների

Մայրաքաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Այդ մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին նախատեսվում է նոր արագաչափի գործարկում:

Ըստ այդմ՝ 2018 թվականի հունվարի 26-ից գործարկվելու է Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40/60 կմ/ժ է:

Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին՝ 08.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Рекомендуем посмотреть