Հուլիսից սկսած սպառողին պատահական միս չի հասնի. գյուղնախարարությունը վստահեցնում է - RadioVan.fm

Онлайн

Հուլիսից սկսած սպառողին պատահական միս չի հասնի. գյուղնախարարությունը վստահեցնում է

2018-01-24 16:01 , Общество, 1423

Հուլիսից սկսած սպառողին պատահական միս չի հասնի. գյուղնախարարությունը վստահեցնում է

«Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառումը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել սանիտարական պահանջներին համապատասխան, թույլ կտա ազգաբնակչությանը մատակարարել անվտանգ միս և մսեղիք, որը կբարձրացնի երկրում արտադրվող մսի և մսամթերքի անվտանգությունը»,-այս մասին տարածած հաղորդագրությունում նշում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվող «Սպանդանոցային կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակում կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն արդեն հուլիսից:

«Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ հայտեր՝ ակնկալվում է, որ հանրապետությունում նորմը պարտադիր դառնալուն զուգահեռ կսկսի գործել առնվազն 71 սպանդանոց, գնահատված անհրաժեշտ քանակը 40-70 է՝ կախված հզորությունից»,-նշում են գյուղնախարարությունից՝ միաժամանակ մեջբերելով գործարարների այն դիտարկումը, թե պարտադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց հետո հանրապետությունում մսի գնանկում կդիտվի, քանի որ մրցակցության դեպքում իրենցից յուրաքանչյուրը կձգտի առավել մատչելի և ձեռնտու տարբերակներ առաջարկել, ինչն էլ իր հերթին կազդի մսի գնի վրա:

Лента

Рекомендуем посмотреть