Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի: Այդ մասին տեղեկանում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքից:
Ըստ հրապարակված տեղեկատվության՝ այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արսեն Արտավազդի Հովակիմյանին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:
Հիմնադրման մեկ տարվա ընթացքում (2017 թ. հունվար)՝ Հիմնադրամն արդեն 37 փոխհատուցում է կատարել: