Онлайн

Ի պատիվ կանանց՝ մարտին 4 օր հանգիստ

2018-01-25 14:24 , Общество, 453

Ի պատիվ կանանց՝ մարտին 4 օր հանգիստ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մարտի 9-ը ոչ աշխատանքային օր համարելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Որոշման նախագծի համաձայն՝ մարտի 9-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ՀՀ տոների կապակցությամբ հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Մարտի 8-ը՝ Կանանց տոնով պայմանավորված, «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքի համաձայն՝ ևս ոչ աշխատանքային է:

Այդպիսով՝ աշխատավորները 4 օր հանգստանալու հնարավորություն կունենան:

Рекомендуем посмотреть