Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա - RadioVan.fm

Онлайн

Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

2018-01-29 20:12 , Общество, 1219

Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի հաղորդմամբ՝ Ղազախստանի տարածքից ՀՀ ներթափանցած սիբիրյան սառը ջերմային հոսանքներով պայմանավորված՝ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Հայաստանում արձանագրվել է այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը: Ըստ պաշտոնյայի՝ այսօրվա համեմատ` օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 3-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռի, Տավուշ, Սյունիք, Արցախ հատվածներում` 14-15 աստիճանով:

Մինչև փետրվարի 3-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։

Երևան քաղաքում հունվարի 29-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: Այդ օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +5-+9, իսկ գիշերը սպասվում է 0-3 աստիճան ցուրտ:

Лента

Рекомендуем посмотреть