Արցախի մասին պատմող TravelBlog.lv-ի ֆիլմը համացանցում է - RadioVan.fm

Онлайн

Արցախի մասին պատմող TravelBlog.lv-ի ֆիլմը համացանցում է

2018-01-30 14:50 , Культура, Шоу бизнес, 1330

Արցախի մասին պատմող TravelBlog.lv-ի ֆիլմը համացանցում է

Արցախ այցելությունից հետո կյանքը երբեք նույնը չի մնում: Այս խոսքերով է սկսվում լատվիացի և լիտվացի բլոգերներ Ալեքսանդր Ալիմովի և Ստանիսլավ Գորբունովի՝ «Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ» 16 րոպե տևողությամբ ֆիլմը: Բլոգերները, ովքեր TravelBlog.lv նախագծի թիմի անդամներ են, նախորդ տարվա սեպտեմբերին այցելել են Արցախ, մեկշաբաթյա այցի ընթացքում եղել են ամենահեռավոր անկյուններում, շփվել ամենատարբեր մարդկանց հետ:

«Լեռնային կիրճեր, հինավուրց վանքեր, հին գյուղեր, ժամանակակից քաղաքներ և զարմանահրաշ մարդիկ՝ այս ամենը կարելի է տեսնել չճանաչված Արցախի Հանրապետության մասին՝ առավել հայտնի Լեռնային Ղարաբաղ անվամբ, նոր ֆիլմում: Չնայած բոլոր քաղաքական բարդություններին, այստեղ հազարամյակներ շարունակ հյուրընկալ ու պարզ մարդիկ են ապրում՝ ուրախությամբ ընդունելով բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բացահայտել Երկրի այս անկյունը»,-գրում է TravelBlog.lv-ը:

Ֆիլմի հեղինակների խոսքով՝ նպատակը այդ հրաշալի վայրը և դրա հսկայական զբոսաշրջային պոտենցիալը աշխարհի համար բացահայտելն է: Նրանք լիահույս են, որ ֆիլմը շատերի սրտով կլինի:

Նշենք, որ երաժշտական մշակումն ու կատարումն արվել է մեր գործընկեր Բագրատ Տերտերյանի կողմից։

Лента

Рекомендуем посмотреть