Ուղևորը Ա կետից Բ կետ հասնելու համար կվճարի մեկ անգամ՝ անկախ տեղփոխից - RadioVan.fm

Онлайн

Ուղևորը Ա կետից Բ կետ հասնելու համար կվճարի մեկ անգամ՝ անկախ տեղփոխից

2018-02-02 17:17 , Общество, 1472

Ուղևորը Ա կետից Բ կետ հասնելու համար կվճարի մեկ անգամ՝ անկախ տեղփոխից

Կրկնվող երթուղային գծերի բացառում, 42 երթուղի՝ 115-ի փոխարեն՝ փոխլրացման սկզբունքով, միկրոավտոբուսների բացառում, տրանսպորտի հասանելիություն մայրաքաղաքի բոլոր հատվածներում, ուղևորավարձի մատչելիության պահպանում. այս հիմնական սկզբունքներն են դրված Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի հիմքում, որն այս պահին փորձարկման փուլում է:

Երևանի փոխքաղաքապետ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է նախագծի հիմնական հատկանիշները, այն սկզբունքները, որոնք դրված են աշխատանքների հիմքում՝ անդրադառնալով նաև նոր ցանցի շուրջ այս օրերին հնչող մտահոգություններին:

Հասարակական տրանսպորտի բարեփոխումների արդյունքում մայրաքաղաքում նախատեսվում է ունենալ միջին (12 մ) և մեծ տեղատարողությամբ՝ մասնավորապես՝ 18 մետրանոց ավտոբուսներ, որոնք շահագործվելու են 42 երթուղուց 11-ում: Մտահոգությունը, որ մայրաքաղաքի փողոցներով նման երկարությամբ ավտոբուսների տեղաշարժը դժվարություններ կստեղծի՝ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը անտեղին է համարում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երթուղի առանձին փորձարկվելու է և խնդիրների դեպքում, մինչև ցանցի վերջնականացումը, շտկումներ կիրականացվեն:

Փոխքաղաքապետը փարատում է նաև այն մտահոգությունը, թե տրանսպորտային միջոցների կրճատման արդյունքում, ինչը ենթադրում է նոր ցանցը, վարորդները գործազուրկ կմնան: Նշենք, որ հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում ներկայում շահագործվող 2039 փոխադրամիջոցից մնալու է 939-ը: Վարորդների կրճատում չի լինի, կսահմանվեն նրանց նկատմամբ պահանջներ և դեռ նորերի կարիքն էլ կլինի՝ վստահեցնում է Վահե Նիկոյանը:

Ինչ վերաբերում է ուղևորավարձին, ապա քաղաքային իշխանությունները նոր սակագնի որոշման հիմքում դնելու են մատչելիությունը: Թե որքա՞ն է դա ենթադրում՝ հաշվարկները դեռ պարզ չեն, սակայն հստակ է մեկ բան՝ երկու և ավելի տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը որևէ ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա։

Իսկ թե նոր ցանցով երբ է սկսվելու և ավարտվելու տրանսպորտային միջոցների աշխատաժամերը՝ տեղեկացեք Լիանա Մարգարյանի պատրաստած ռեպորտաժից.

Երբ է սկսվելու և ավարտվելու տրանսպորտային միջոցների աշխատաժամերը

Лента

Рекомендуем посмотреть