Կառավարության՝ աջ ղեկով մեքենաների ներկման սահմանափակման որոշմանն ընդդիմացող աջ ղեկով մեքենաների վարորդներն այս կիրակի՝ փետրվարի 4-ին, ժամը 13։00-ին, ավտոերթ կանցկացնեն:
Երթի մեկնարկը կտրվի Խաչիկ Դաշտենցի փողոցից՝ ավտոշուկայի հարակից տարածքից:
Աջ ղեկանիվով մեքենաների վարորդները կշարժվեն Խաչիկ Դաշտենցի փողոց-Էրեբունու փողոց-Արցախի փողոց-Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք։
Նախաձեռնող խումբը հորդորում է մտահոգ քաղաքացիներին միանալ ավտոերթին, որը, նշենք, քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն: