Նախօրեին կախված վիճակում գտնված զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Նախօրեին կախված վիճակում գտնված զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել

2017-07-24 15:58 , Право, 1535

Նախօրեին կախված վիճակում գտնված զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները: Պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ նշենք՝ զորամասն ինքնակամ լքած 19-ամյա ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել է երեկ վաղ առավոտյան՝ զորամասի մերձակա տարածքում՝ կախված վիճակում:

Չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Лента

Рекомендуем посмотреть