Թբիլիսիում գտնվող Գրիգոր Սարյանցի կնոջ տապանաքարը «բալգարկայով» տաշել, ապա սալահատակ են դարձրել - RadioVan.fm

Онлайн

Թբիլիսիում գտնվող Գրիգոր Սարյանցի կնոջ տապանաքարը «բալգարկայով» տաշել, ապա սալահատակ են դարձրել

2018-02-05 18:23 , Общество, 1261

Թբիլիսիում գտնվող Գրիգոր Սարյանցի կնոջ տապանաքարը «բալգարկայով» տաշել, ապա սալահատակ են դարձրել

«ԲԱՅՑ ՄԱՐԴ Ի՞ՆՉ ԱՍՏԻՃԱՆ ԱՆԱՍՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍԱ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»,-ֆեյբուքյան իր էջում վրդովմունք է հայտնել հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Գրիգոր Սարյանցի կնոջ` Մարիամի Թբիլիսիում գտնվող տապանաքարի ճակատագրին:

Հուշարձանագետի գրառումից տեղեկանում ենք, որ Թբիլիսիի Բեթղեհեմի Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում գտնվող Գրիգոր Սարյանցի կնոջ` Մարիամի տապանաքարը (1860 թ.) երկլեզվյան` հայերեն և վրացերեն արձանագրությամբ, որը «բալգարկայով» տաշեցին 2007 թվականին, ներկայում եկեղեցու «բարեկարգված» շրջապատի սալահատակի մաս է կազմում:

Սամվել Կարապետյանը նաև փաստող լուսանկարներ է հրապարակել.

Лента

Рекомендуем посмотреть