ՌԴ-ում այսօրվանից մասնակի զորահավաք է հայտարարվել, կզորակոչվի 300 հազար պահեստազորային - RadioVan.fm

Онлайн

ՌԴ-ում այսօրվանից մասնակի զորահավաք է հայտարարվել, կզորակոչվի 300 հազար պահեստազորային

2022-09-21 12:18 , Мир, 681

ՌԴ-ում այսօրվանից մասնակի զորահավաք է հայտարարվել, կզորակոչվի 300 հազար պահեստազորային

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիր է ստորագրել։

Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։

10 կետից բաղկացած հրամանագրում սահմանվում է, զորահավաքով զինվորական ծառայության զորակոչված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պայմանագրով ունեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայող զինծառայողի կարգավիճակ, նրանց վարձատրության մակարդակը կհամապատասխանի պայմանագրով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայող զինվորականների վարձատրության մակարդակին:

Մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն այսօր

Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 9-ին հանդես է եկել տեսաուղերձով՝ հայտարարելով, որ մասնակի զորահավաքը պայմանավորված է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «ազատագրված տարածքների ժողովրդի» անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Նա խոսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման և Դոնբասի ազատագրման հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ հայտարարված զորահավաքի շրջանակում զորակոչի կենթարկվեն միայն պահեստային զինծառայողները, առաջին հերթին «նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»։ Ըստ Պուտինի՝ նրանք լրացուցիչ ուսուցում կանցնեն։

ՌԴ նախագահի ուղերձի մանրամասները՝ տեսանյութում։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասնել է, որ նախատեսվում է զորակոչել 300 հազար պահեստազորայինի:

«Ռուսաստանը ունի մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս՝ գրեթե 25 միլիոն մարդ: Մասնակի մոբիլիզացիայի է ենթակա 1%-ից մի փոքր ավելին»,-ասել է Շոյգուն:

Հիշեցնենք՝ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում։ Նախգահ Պուտինը հայտարարել էր, որ դրա նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է և ապաազգայնացումը։ Պատերազմին նախորդել էր Ռուսաստանի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը։

Лента

Рекомендуем посмотреть