Онлайн

ՀՀ օդերևութաբաններին անգլերեն կուսուցանեն

2018-02-09 17:51 , Общество, 120

ՀՀ օդերևութաբաններին անգլերեն կուսուցանեն

Մեկնարկել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության աշխատակիցների անգլերեն լեզվի եռամսյա ծրագիր, որի ընթացքում Հիդրոմետի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ կբարելավեն անգլերենի իմացությունը:

«Մարդկային ռեսուրսների կատարելագործումը կարևոր է Հիդրոմետի հետագա զարգացումն ապահովելու համար, իսկ օտար լեզվի իմացությունը հնարավորություն կտա ունենալու ավելի արդյունավետ միջազգային համագործակցություն, ինչպես նաև հաղորդակից լինելու հիդրոօդերևութաբանության ոլորտում միջազգային առաջադեմ փորձին»,-ասված է Արտագարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջում:

Նշվում է, որ Հիդրոմետ ծառայության արդիականացումը ՀՀ ԱԻ նախարարության գերակա խնդիրներից է: Համաշխարհային Բանկի աջակցությամբ արդեն կազմվել է ճանապարհային քարտեզ, որի իրականացումը պահանջելու է միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և այլ պետությունների նմանատիպ ծառայությունների հետ ակտիվ համագործակցություն, որին օտար լեզվի վարժ տիրապետումը ևս կնպաստի:

Рекомендуем посмотреть