Կուսումնասիրվի կամուրջներից նետվելու եղանակով ինքնասպանության դեպքերի կանխարգելման միջազգային փորձը - RadioVan.fm

Онлайн

Կուսումնասիրվի կամուրջներից նետվելու եղանակով ինքնասպանության դեպքերի կանխարգելման միջազգային փորձը

2017-07-24 18:17 , Общество, 1041

Կուսումնասիրվի կամուրջներից նետվելու եղանակով ինքնասպանության դեպքերի կանխարգելման միջազգային փորձը

Մայրաքաղաքում 2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:

Ինքնասպանություն գործած 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր: Նշված անձանցից 4-ը տառապել է հոգեկան հիվանդությամբ:

Փաստերն ամփոփել է Հայաստանի քննչական կոմիտեն, որի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ:

Ուստի, կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերը, ինչպես նաև դժբախտ պատահարները կանխելու նպատակով՝ ՀՀ քննչական կոմիտեն միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Ի պատասխան միջնորդագրի՝ Երևանի քաղաքապետարանից ստացվել է պատասխան, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նշված հարցը անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ քննարկելու, ինչպես նաև միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть