«STANDART 2017» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի մեկնարկը ազդարարված է - RadioVan.fm

Онлайн

«STANDART 2017» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի մեկնարկը ազդարարված է  

2017-07-24 18:33 , Культура, Шоу бизнес, 2075

«STANDART 2017» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի մեկնարկը ազդարարված է

Արվեստների հայկական խորհրդի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` մեկնարկել և մինչև դեկտեմբեր կանցկացվի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն: Այն կրում է «Անալոգ լեռը» խորագիրը` ներշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող եւ պոետ Ռընո Դոմալի համանուն անավարտ վեպից: Իսկ Տրիենալեի անվանումն ինքնին ներշնչված է 1924 թ.-ին տպագրվող հայկական ավանգարդ «ՍՏԱՆԴԱՐՏ» պարբերականից։

Տրիենալեն, որը նպատակ ունի դառնալ միջազգային հարթակ ժամանակակից արվեստի ոլորտում, կրելու է շարունակական բնույթ եւ անցկացվելու է երեք տարին մեկ: Ստեղծագործողների համար որպես հարթակներ ծառայելու են Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում գտնվող թանգարանները, Հայաստանի պատմամշակութային հուշարձանները:

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեին մասնակցում են 20-ից ավելի հայ և օտարազգի արվեստագետներ: Արվեստի այս փորձառության արդյունքում կլինեն ժամանակակից արվեստի մի շարք ցուցադրություններ, ինչպես նաև հյուրընկալվող և հայաստանաբնակ արվեստագետների միջև հանդիպումներ և համագործակցություններ, տեղային աշխատանքներ և պերֆորմանսներ:

Տրիենալեի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի ժամանակակից արվեստի ոլորտում մեծ ճանաչում ունեցող Իլյա եւ Էմիլիա Կաբակովների եւ բրազիլահայ հայտնի մոդեռնիստ, լուսանկարիչ Գասպար Գասպարյանի աշխատանքները:

Նշենք, որ տրիենալեում, որպես գլխավոր համադրող հրավիրված է Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգին, որը Վենետիկի 56-րդ Բիենալեին «Ոսկե առյուծի» արժանացած Հայաստանի ազգային տաղավարի համադրողն է: Նրա խոսքով՝ ժամանակակից արվեստը և առհասարակ արվեստը գոյություն չունի առանց հոգևոր մոտեցման: «Հայաստան գալիս ինքնաթիռից երբ տեսնում եմ Արարատը, այն ինձ հիշեցնում է «Անալոգ լեռը» ստեղծագործությունը: Այն խորհրդանշական մի լեռ է, որը իմի է բերում երկինքն ու երկիրը, մի ուղի, որը պետք է դրսևորվի նյութական և մարդկային կերպարով»,-«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեի մեկնարկն ազդարարող ասուլիսին նշել է Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգին:

Հավելենք, որ տրիենալեի շրջանակում ցուցադրություններ կլինեն Գյումրիում, Սեւանում, Բյուրականում:

49265ea5db-20394821101593562836551221502428061o

Ցուցահանդեսների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել տրիենալեի պաշտոնական կայքում՝ www.standart-armeniatriennale.net :

Лента

Рекомендуем посмотреть