«Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ հանդես է գալիս` «30 տեսանյութ դոմիկներում բնակվող ընտանիքների մասին» տեսանյութերի պատրաստման և հանրայնացման նախաձեռնությամբ: Կազմակերպությունն այդ շարքից ներկայացրել է առաջին տեսանյութը, որը պատմում է կիսաքանդ և խոնավ տնակում իրենց երկու մանկահասակ երեխաների հետ պատսպարված երիտասարդ ընտանիքի կացարանային պայմանների մասին:
«Առհասարակ, դոմիկներում բնակվող ընտանիքներին յուրաքանչյուր այցից հետո մեզ թվում է, թե վերջ` այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել ծանր ապրելակերպ ունեցող ընտանիքների»,-նշում են «Շիրակ կենտրոնից»:
Առավել մանրամասն` կազմակերպության կողմից պատրաստված տեսանյութում.