Արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է Սերժ Սարգսյանի կողմից - RadioVan.fm

Онлайн

Արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է Սերժ Սարգսյանի կողմից

2018-02-20 18:12 , Общество, 1135

Արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է Սերժ Սարգսյանի կողմից

Սերժ Սարգսյանն փետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) անդամների հետ հանդիպման ժամանակ ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգեւներ է հանձնել մի շարք հոգեւորականների:

Նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևների են արժանացել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Лента

Рекомендуем посмотреть