Онлайн

Հունաստանն ապաստանել է թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորականին

2017-07-27 15:07 , Мир, 158

Հունաստանն ապաստանել է թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորականին

Թուրքական բանտից փախուստի դիմած հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել: Այդ խնդրանքով, հիշեցնենք, լեզվաբանն օրեր առաջ էր դիմել Հունաստանի իշխանություններին: «Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ», -«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նիշանյանը:

Այս տարվա հուլիսի 14-ին, հիշեցնենք, թվիթերյան իր էջում արված «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» գրառմամբ պոլսահայ մտավորականը հայտնեց թուրքական բանտից փախչելու մասին: Նա այնտեղ գտնվում էր 2014 թվականից: Թուրքական դատարանը նրան 17 տարվա ազատազրկման էր դատապարտել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Սակայն նրան ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները պնդում էին, որ Նիշանյանին ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: 2008-ին, նշենք, Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացրել մտավորականի հեղինակած «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գիրքը, որտեղ նա անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նշում է, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների հետևանք է:

Лента

Рекомендуем посмотреть