19-ամյա զինծառայողին ինքնասպանության դրդելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը - RadioVan.fm

Онлайн

19-ամյա զինծառայողին ինքնասպանության դրդելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

2017-07-27 15:49 , Право, 1630

19-ամյա զինծառայողին ինքնասպանության դրդելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կրտսեր սերժանտ 19-ամյա Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան փաստով ձերբակալվել է ծառակիցը: Զինծառայողի դին, հիշեցնենք, օրեր առաջ հայտնաբերվել էր զորամասի մերձակա տարածքում՝ կախված վիճակում:

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ հուլիսի 22-ին՝ ժամը 23:30 -ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում կրտսեր սերժանտի նկատմամբ ծառայակցի կողմից կիրառվել է բռնություն: Ծառայակիցը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով՝ այն է՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը: Մեղադրանքի հաստատման դեպքում՝ սահմանված պատիժը կարգապահական գումարտակում առավելագույնը երկու տարի ժամկետով պահելն է, կամ ազատազրկումը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Лента

Рекомендуем посмотреть