Շառլ Ազնավուրի կերպարը՝ «Լա Բոհեմ» բալետային ներկայացմամբ - RadioVan.fm

Онлайн

Շառլ Ազնավուրի կերպարը՝ «Լա Բոհեմ» բալետային ներկայացմամբ

2017-05-26 17:35 , Культура, Шоу бизнес, 2416

Շառլ Ազնավուրի կերպարը՝ «Լա Բոհեմ» բալետային ներկայացմամբ

Ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի կերպարը, անցած կյանքի ու զգացմունքների այլաբանությունը կներկայացվի «Լա Բոհեմ»՝ մեկ գործողությամբ բալետային ներկայացմամբ:

Առաջնախաղը կկայանա մայիսի 29-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որին ներկա կլինի նաև ինքը՝ աշխարհահռչակ երգիչը:

Բալետային ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգի հիման վրա: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը: Նրա խոսքով՝ Ազնավուրն այն երևույթն է, ով ճեղքել է ժամանակը, դուրս է եկել ժամանակից ու դարձել հավերժություն իր արվեստով, երգերով: Այդ արվեստը, խորեոգրաֆի ներկայացմամբ, բաղկացած է ֆիզիկական իր կերպարից, որը շատ ցայտուն է բեմի վրա, ձայնից, որը հատուկ է, խոսքերից ու երաժշտությունից:

«Այս չորսին,-ընդգծել է Ռուդոլֆ Խառատյանը,-այսօր միանում է թատերական, բալետային այն ձևը, որով պետք է ավելի հարստանա ոչ թե Ազնավուրը, այլ բնությունը: Այն արտացոլում է Ազնավուրի արվեստի համամարդկային բնույթը»,-հավելել է խորեոգրաֆը:

Նշենք, որ «Լա Բոհեմ» ներկայացման պրեմիերան ընդգրկված է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում: Այն կընդգրկվի նաև օպերայի և բալետի թատրոնի խաղացանկային ներկայացումների շարքում:

Лента

Рекомендуем посмотреть