ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Սասնա ծռերին - RadioVan.fm

Онлайн

ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Սասնա ծռերին

2017-08-02 19:49 , Право, 1973

ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Սասնա ծռերին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետներն այսօր չհայտարարված այց են կատարել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ այցելելով «Սասնա ծռեր»-ի անդամներին: Նրանք առանձնազրույցներ են ունեցել արդեն 12 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ: Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը, իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետկապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմի մասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները: Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները կապ են հաստատել նաև Վարդան Գերավետյանի պաշտպանի հետ: Օմբուդսմենի գրասենյակից հայտնում են, որ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներով և այն Օմբուդսմենի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:

Նշենք, որ անազատության մեջ գտնվող Վարդան Գերավետյանը հայտարարած հացադուլով պահանջում է որպես քաղբանտարկյալներ ճանաչել «Սասնա ծռեր» խմբի անդամներին, Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին: Պահանջվում է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռեր»-ին ընդհանուր բանտախցերից տեղափոխել առանձնացված խցեր։

Лента

Рекомендуем посмотреть