Թուրքիան Իրանի հետ սահմանին անվտանգության պատ է կառուցում - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան Իրանի հետ սահմանին անվտանգության պատ է կառուցում

2017-08-08 18:42 , Мир, 1356

Թուրքիան Իրանի հետ սահմանին անվտանգության պատ է կառուցում

Թուրքիան սկսել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին անվտանգության համար նախատեսվող պատի կառուցման աշխատանքները: Շինարարությունը տեղի է ունենում Թուրքիայի սահմանամերձԱղրը նահանգում:

Թուրքական «Dogan» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ սահմանային բաժանարար պատի լայնությունը կազմում է 2 մետր, իսկ բարձրությունը՝ 3 մետր: Պատը կառուցվում է 7տ ծանրությամբ շարժական բլոկների միջոցով:

Նշվում է, որ թուրք-իրանյան սահմանային պատը կառուցվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը կանխելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть