Փարիզում BMW-ն մխրճվել է զինվորականների խմբի մեջ. կան վիրավորներ - RadioVan.fm

Онлайн

Փարիզում BMW-ն մխրճվել է զինվորականների խմբի մեջ. կան վիրավորներ

2017-08-09 13:03 , Мир, 1514

Փարիզում BMW-ն մխրճվել է զինվորականների խմբի մեջ. կան վիրավորներ

Փարիզի հյուսիս-արեւմտյան մասում գտնվող արվարձաններից մեկում (Լեվալուա-Պերրե) զինվորականների խմբի մեջ BMW մակնիշի մեքենա է մխրճվել: Ականատեսների վկայությամբ՝ վիրավորվել է 6 մարդ, 2-ի վիճակը ծանր է:

BBC-ի հաղորդմամբ՝ հարձակումն իրականացրած վարորդին հաջողվել է փախչել դեպքի վայրից:

Շրջանային վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ դա, անկասկած, գիտակցված հարձակում է եղել, այլ ոչ թե` դժբախտ պատահար:

Лента

Рекомендуем посмотреть