Վարչապետն արձակուրդ է գնալու - RadioVan.fm

Онлайн

Վարչապետն արձակուրդ է գնալու

2017-08-11 21:51 , Политика, 1459

Վարչապետն արձակուրդ է գնալու

Չնայած մինչ օրս շրջանառվող լուրերին, թե վարչապետ Կարեն Կարապետյանն արձակուրդ չի մեկնելու՝ կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է որոշում, որից տեղեկանում ենք, որ գործադիրի ղեկավարը պատրաստվում էարձակուրդ գնալ:

Կառավարության որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի` 2016-2017 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2017 թվականի օգոստոսի 15-18-ը ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը»:

Лента

Рекомендуем посмотреть